Ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում՝ «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկի ուղևորը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։









