Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պետությունների ղեկավարների կողմից քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։









