Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է։ Այդ մասին Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունն է տեղեկացնում՝ հիմնվելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության վրա։
Հաղորդվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։









