Foto

Կլոր սեղան Ադրբեջանում՝ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ

Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացվում է երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Ադրբեջանի ԶԼՄ-ների, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան։

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:

Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը և անցել սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Ադրբեջանը հրապարակել էր  Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների անունները, որոնք այցելել են իրենց երկիր։