Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ պարբերականի՝ պատվիրակությունը գլխավորում են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը, իսկ ԱՄՆ-ի կողմից սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը։
Հանդիպումը նախատեսված է ապրիլի 11-ին և կանցկացվի նախկինում ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ֆոնին։









