Foto

Փրկարարները մաքրել են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը քարաթափումից հետո

Ապրիլի 10-ին, ժամը 08։18-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 3-րդ թունելի մուտքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 30 քմ տարածքում թափվել է մոտ 10 խմ քար․ ճանապարհը միակողմանի փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։