Foto

ԵԱՏՄ-ում կպարզեցվի մեծաչափ և ծանրաբեռն բեռնատարների անցման համար թույլտվությունների տրամադրումը

ԵԱՏՄ-ում կպարզեցվի մեծաչափ և ծանրաբեռն բեռնատարների անցման համար հատուկ թույլտվությունների տրամադրումը։

Այժմ երկրներին խորհուրդ է տրվում թույլտվությունները տրամադրել մեկ օրվա ընթացքում, իսկ երթուղու համաձայնեցման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 10 աշխատանքային օրում, իսկ արտակարգ իրավիճակներում՝ 3 ժամվա ընթացքում։

ԵՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ փաստաթղթի գործողության ժամկետը չի գերազանցի 135 օրացուցային օրը։

«Առաջարկությունների իրականացումը կնվազեցնի ծախսերը և կվերացնի ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների ցանկում ընդգրկված սահմանափակումը», — հայտարարել է հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։