Foto

Թող ինձ ներեն նախկին գործընկերները, բայց պետք է պատմեմ, թե ինչ էր ասում Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում։ Իրեն թվում է, թե ինքը կարող է Թրամփի մոտ մանևրել, Մակրոնի մոտ մանևրել, Եվրոպայում մանևրել, հետո Պուտինի մոտ մանևրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ներողություն եմ խնդրում իմ նախկին գործընկերներից, բայց մի էպիզոդ պիտի պատմեմ։ Մի օր Նիկոլ Փաշինյանը եկավ խմբակցության հետ հանդիպման, ասաց որ ինքը խոսել է Իրանի նախագահի հետ էն թեմայի շուրջ, թե որ մենք ԵՄ մտնելու հայտ ներկայացնենք, հո դուք խնդիրներ չունե՞ք։ Իրանի նախագահը ասել է թե՝ չէ,  մենք խնդիր չունենք։ Այսինքն, դա նշանակում է, որ պարոն վարչապետը կա՛մ մեզ էր հիմարի տեղ դնում, որ մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, 6 հազար տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, կա՛մ ինքը լավ չի հասկանում։ Ես հասկանում եմ, որ ինքը հասկանում էր և մանևրում էր, մեզ ուզում էր ֆռռացնել»,-պատմեց Հովիկ Աղազարյանը։