Մարտի 30-ից ապրիլի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 92 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 173 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 785, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 586, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 263, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 245 և 1703 այլ իրավախախտում։ 126 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 140-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 59-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 75-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15465 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 279 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 406, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 16 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 108, չամրակապված վարելու՝ 3692, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 241, վարելու ընթացքում ծխելու՝ 661, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 852, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 176, արագության գերազանցման՝ 2812 և 5228 այլ իրավախախտում։ 346 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 905-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 433-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 181-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։









