Իրանական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է հեռահաղորդակցական ընկերության շենքը Ֆուջեյրայում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը։
Ֆուջեյրայի կառավարությունից հայտնել են, որ տուժածներ չեն արձանագրվել։
Աբու Դաբիից էլ հայտնել են, որ իրանական հրթիռի ոչնչացման հետևանքով դրա բեկորներից վիրավորում է ստացել Գանայի մեկ քաղաքացի։ Նշվում է, որ նա ունի միջին ծանրության վնասվածքներ։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։









