Երեկ՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:50-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Chevrolet» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 4-ին, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մեկին էլ քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chevrolet»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել էր։









