Foto

Գիտեի, որ, ավաղ, Երկիրս նույնը չէ, ինչպիսին թողել էի 2019-ին. Վահրամ Կաժոյան

Դեսպան Վահրամ Կաժոյանը գրում է. «Երկու տարի առաջ այս օրը՝ 2024 թվականի ապրիլի 3-ին, ավարտելով իմ հերթական դիվանագիտական առաքելությունը (այս անգամ Վիետնամում և համատեղության կարգով՝ Լաոսում, Կամբոջայում, Ֆիլիպիններում և ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում) վերադարձա իմ Հայաստան և Արտաքին գործերի ԻՄ նախարարություն:

Գիտեի, որ, ավաղ, Երկիրս նույնը չէ, ինչպիսին թողել էի 2019-ին, բայց, որ իմ ու գործընկերներիս հիմնած ԱԳՆ-ն այլևս նույնը չէ՝ դարձավ տխուր և ցավոտ հայտնություն…

Առավել ևս չգիտեի, որ այդ ժամանակ վերջին անգամ եմ ոտք դնում ԻՄ ԱԳՆ…
Բայց դե բնականաբար վերադառնալու եմ իմ սիրելի նախարարություն ու իմ սիրած գործին և իհարկե շարունակեմ ծառայել Հայաստանիս, ինչպես և արել եմ դիվանագիտական ծառայությանս 36 տարիների ընթացքում»: