Հունական Կրետե կղզին ծածկվել է Սահարայից եկած ավազամրրիկով, երկինքը կարմիր է ներկվել ավազի հսկայական քանակի պատճառով։
Տարածաշրջանում ուժեղ քամիներ ու տորնադոներ են գրանցվել, ծառերը արմատախիլ են եղել, մեքենաներ են շուռ եկել, հայտնում է Daily Mail-ը։
Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են անում խուսափել ուղևորություններից, հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և զգույշ լինել ճանապարհներին, ինչպես նաև դիմակներ կրել:









