Մերձավոր Արևելքի հակամարտությունը զգալի վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային և արդյունաբերությանը: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի լիագումար նիստում։
«Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունը գնալով ավելի նկատելի ազդեցություն է ունենում և զգալի վնաս է հասցնում միջազգային լոգիստիկ, արտադրական և կոոպերացիոն շղթաներին», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքները կարելի է համեմատել կորոնավիրուսի հետ։
«Ճիշտ է` արդեն գնահատականներ են հնչում, որ դրանք (Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները. խմբ.) կարելի է համեմատել կորոնավիրուսի համաճարակի հետ», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է՝ համաշխարհային առևտրում և ներդրումներում ավելի ու ավելի հաճախ են ցնցումներ տեղի ունենում, դառնում են նոր իրականություն:
«Վերջին տարիներին համաշխարհային հանրության առջև ծառացած իրադարձությունները ցույց են տալիս, որ առևտրային, ներդրումային ոլորտներում, ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում ցնցումները տեղի են ունենում ավելի ու ավելի հաճախ։ Դառնում են նոր իրականություն», – ասել է Պուտինը։









