Foto

Մուշում 44 տարի արագիլները բույն են հյուսել նույն տան տանիքին

Թուրքիայի Մուշ նահանգի Յելալան գյուղի բնակիչը հյատնել է, որ արագիլները 44 տարի շարունակ բույն են հյուսում իր տան տանիքին։ 52-ամյա բնակչի խոսքերով արագիլները շատ մաքուր ու անվնաս թռչուններ են և նա հոգ է տանում նրանց մասին ու պարբերաբար սնունդ թողնում։ Ֆեսիհ Յաշլըը պատմում է, որ դեռ 2-րդ դասարան էր, երբ արագիլները բույն հյուսեցին իրենց տան տանիքին ու մինչ օրս գալիս ու մնում են։

Նա նաև նշել է, որ գյուղում տանիքների ու էլեկտրական սյուների վրա կա արագիլների 15 բույն և գյուղում չկա մեկը, որ չսիրի նրանց։ Նա նաև հավելել է, որ գյուղում բոլորն անհամբերությամբ սպասում են նրանց գալստին ու մինչև նրանց գալը մաքրում են բույնը ձնից ու սնունդ թողնում այնտես։ Ըստ նրա՝ այս տարի արագիլները եկել են փետրվարի 25-ին ու իրենց հետ գարուն բերել, թեև դեռ շուրջբոլորը ձյուն էր։ Յաշլըն նաև նշել է, որ արագիլները իրենց գյուղ գալիս են մարտին ու չվում սեպտեմբերին։

Ermenihaber