Foto

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Նվում է, թե նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածության նվազեցման ուղղությամբ հնարավոր քայլերի վերաբերյալ։

Բայրամովը կրկին շեշտադրել է ադրբեջանական կողմի սպասումները՝ կապված Իրանի տարածքից Նախիջևանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների փաստերով հետաքննության ավարտի հետ։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։