Foto

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը: 

ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։

Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.

մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա, 

մարտի 24-ին՝ ՀՀ–Գերմանիա, 

մարտի 26-ին՝ ՀՀ–Իսպանիա։ 

Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։