ԱՄՆ-ն և Իրանն ունեն համաձայնության հիմնական կետեր, և ցանկանում են գործարք կնքել, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
- Մենք ունենք համաձայնության հիմնական կետեր, և մենք երկուսս էլ ցանկանում ենք համաձայնության գալ։ Մենք, հավանաբար, այսօր կխոսենք, գուցե հեռախոսով։ Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք։
- Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով, իմ կարծիքով, ամենահարգվածն է և առաջնորդը։ Խոսքը Գերագույն առաջնորդի մասին չէ. ոչ ոք նրանից լուր չի ստացել, և մենք չգիտենք՝ ողջ է, թե ոչ։ Ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի. ոչ ոք այս պահին չի ուզում այդ պաշտոնը։
- Մենք ուզում ենք միջուկային փոշին։ Մենք դա ենք ուզում, և կարծում եմ՝ մենք դա կստանանք։ Մենք համաձայնության ենք եկել դրան, այո, մենք դա կանենք. մենք համաձայնության ենք եկել դրան։ Մենք չենք ուզում հարստացում, և մենք նաև ուզում ենք [Իրանի] հարստացված ուրանը։ Եթե դա տեղի ունենա, դա հիանալի սկիզբ կլինի Իրանի համար՝ վերականգնելու իր կարողությունները։
- Կարծում եմ՝ Իսրայելը շատ գոհ կլինի մեր ունեցածից [եթե Իրանի հետ համաձայնություն լինի]։ Կարծում եմ՝ նրանք շատ գոհ կլինեն։
- Դա շատ հեշտ է. եթե մենք գործարք կնքենք, կգնանք և ինքներս կվերցնենք այն [հարստացված ուրանn Իրանից]։









