Foto

Պեսկովը հերքել է լուրերը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ

Կրեմլում կեղծիք են որակել հրապարակումներն այն մասին, թե, իբր, Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի նման տեղեկատվություն փոխանակել Ուկրաինայի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք, անշուշտ, տեսել ենք այդ հրապարակումը: Այն պատկանում է ոչ ճշմարիտների դասին, ավելի ճիշտ՝ ստերի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։