Ինչպես հայտնել էինք՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։
Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։









