Foto

ՀՀ-ն աջակցության երրորդ փաթեթի համար դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից․ արտգործնախարար

Հայաստանը դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության երրորդ փաթեթ ստանալու համար։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելիս, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Հանրապետությունը ստացավ երկրորդ տրամադրումը խաղաղության եվրոպական խաղաղության գործիքի ներքո և արդեն երրորդի համար ենք դիմել», - պարզաբանել է Միրզոյանը։

Հայաստանն առաջին անգամ ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրոյի չափով աջակցություն է ստացել 2024 թվականի հուլիսին։ Միջոցներն ուղղվել են մոդուլային դաշտային հոսպիտալի ստեղծմանը և համապատասխան ծառայությունների մատուցմանը։ 20 միլիոն եվրոյի չափով երկրորդ աջակցությունը Հայաստանը ստացել է 2026 թվականի հունվարին։