ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Վիզաների ազատականացման հստակ ժամկետ այս պահին մատնանշելը անհնար է համարում։
«Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք նախորդ տարվա նոյեմբերին ու առաջին առաջընթացի զեկույցը, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կհրապարակվի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը, համեմատ այլ պետությունների, ահագին արագ է անցնում այս գործընթացը։
«Հիմա Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է Վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց նա։









