Foto

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 268 դեպք. Գրանցվել է 36 ավտովթար. Զոհվել է 2, վիրավորվել՝ 47 մարդ

Մարտի 20-23-ը բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

22 դեպք՝ խարդախության,

12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

11 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,

10 դեպք՝ հոգեկան ներգործության,

9-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի,

8-ական դեպք՝ խուլիգանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

4 դեպք՝ թմրանյութի իրացման,

3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, համակարգչային հափշտակության, վստահված գույքի հափշտակման, ապացույցներ կեղծելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

3-ական դեպք՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ սպանության բացահայտման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման։

Հայտնաբերվել է 23 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 36 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։