Foto

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։