Foto

Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն աճել է

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Իսրայելի կողմից մարտի 18-ի լուսաբացին մայրաքաղաք Բեյրութի երկու շրջանների վրա իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 27-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լիբանանի նախագահի խոսնակը հայտնել է, որ նախագահ Ջոզեֆ Աունի նախագահությամբ անցկացված անվտանգության խորհրդակցության ընթացքում քննարկվել է ազգային անվտանգության ոլորտում զարգացումները, այդ թվում՝ զոհերի և տեղահանված բնակիչների թվի աճը։