Տեսնում ենք՝ միջազգային հարթակներում Հայաստանի սուբյեկտայնության ոչնչացում, տարածաշրջանում հնարավոր էսկալացիաներին համարժեք արձագանքելու ունակությունների բացակայություն, այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշեց ԱՄՆ նախկին դիվանագետ Միքայել Դարբինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն իր ամենախոցելի ժամանակներն է ապրում, զսպող մեխանիզմներից զուրկ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով:
Ըստ Միքայել Դարբինյանի՝ հնարավոր չէ խաղաղություն առանց կայուն, զարգացած ազգային անվտանգային համակարգի ու բանակի:









