Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա, հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պետք է պատասխան տան Արցախը հանձնողները, ովքեր ստիպում են ժողովրդին մոռանալ իրենց հերոսական անցյալի պատմությունը։ Մեզ փորձում են համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ գնալու համար, որ հայրենասիրությունը վնասակար է հայի ստամոքսի համար։ Այս վտանգավոր անհեթեթություններին մենք ասում ենք` ո՛չ։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ»,–ասել է նա։









