Ավելի քան 200 երեխա է զոհվել Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։
«Որոշ հարևան պետություններ, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ զորքերը և որոնք թույլ են տալիս հարձակումներ իրականացնել Իրանի վրա, նույնպես խրախուսում են այդ վայրագությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳ նախարար Աբաբս Արաղչին կոչ է արել այդ պետություններին անհապաղ պարզաբանել իրենց դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ:









