Foto

Սթարմերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություն չի լինի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ ընթացիկ աշխատանքը ՆԱՏՕ-ի առաքելություն չի լինի, այլ կներգրավի լայն դաշինք՝ ներառելով Պարսից ծոցի գործընկերներին, ինչպես նաև եվրոպական երկրներին և Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Մենք աշխատում ենք մյուսների հետ՝ Հորմուզի նեղուցի համար վստահելի ծրագիր մշակելու համար՝ համոզվելու, որ մենք կարող ենք վերսկսել նավագնացությունը և անցումը նեղուցով։ Թույլ տվեք հստակեցնել՝ դա չի լինելու և երբեք չի էլ կանխատեսվել որպես ՆԱՏՕ-ի առաքելություն», - լրագրողների հետ զրույցում ասել է Սթարմերը։