Foto

Պեսկովը չի մեկնաբանել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ բուժման նպատակով Մոսկվա ժամանելու մասին լուրը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ բուժման նպատակով Մոսկվա ժամանելու մասին լուրը։

«Մենք որևէ կերպ չենք մեկնաբանում նման հաղորդագրությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հավաստի է քուվեյթյան Al-Jarida թերթի տեղեկությունն այն մասին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։

 Նշենք, որ Al-Jarida թերթը գրել է, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը և գաղտնի չվերթով տարհանվել է Մոսկվա՝ բուժման համար։

Ըստ թերթի՝ Խամենեին հաջող վիրահատվել է Մոսկվայում և այժմ բուժում է ստանում Պուտինի նստավայրերից մեկի տարածքում գտնվող կլինիկայում։ Այս տեղեկատվությունը սակայն պաշտոնական հաստատում չունի։