ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանն ազատազրկված անձանց հետ անցկացրել է զրույց-քննարկում՝ նվիրված Մեծ պահքի և ապաշխարության խորհրդին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ պահքի հոգևոր նշանակությունը, ապաշխարության կարևորությունը և մարդու ներքին վերափոխման ճանապարհը։
Ազատազրկված անձանց հետ զրույցում Տեր Առնակն անդրադարձել է նաև Մեծ պահքի ընթացքում Սուրբ Հարության տոնին հասնելու դժվար, փորձություններով լի, բայց լուսավոր ուղուն։









