Մեծ Բրիտանիան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (6.6 միլիոն դոլար) է ուղարկում Լիբանանում գործող մարդասիրական կազմակերպություններին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, միջոցները նախատեսված են «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման դեմ Իսրայելի հարձակման հետևանքով տեղահանված ավելի քան 800,000 մարդկանց համար սնունդ, ջուր և կացարան ապահովելու համար։
Արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերն ընդգծել է, որ «խորապես մտահոգված է Լիբանանում զարգացող հակամարտության և դրա հումանիտար ազդեցության մասշտաբների առնչությամբ»։
Նա դատապարտել է «Հեզբոլլահ»-ի հարվածները Իսրայելի նկատմամբ, ինչպես նաև հայտարարել, որ Իսրայելի գործողությունների պատճառով հարյուր հազարավոր լիբանանցիների տեղահանումն «լիովին անընդունելի է»։
Քուփերը հավելել է, որ Մեծ Բրիտանիան համագործակցում է եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ՝ հակամարտության սրումը կանխելու համար









