Foto

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ մարտի 13-ին, պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։


Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ դուրս կգան հետևյալ մարզիկները.

  • 55 կգ – Մանվել Խաչատրյան
  • 63 կգ – Արմեն Սուքիասյան
  • 77 կգ – Սամվել Տերտերյան
  • 87 կգ – Վիգեն Նազարյան
  • 130 կգ – Արամայիս Հարությունյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մարտի 15-ին։