Foto

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Ըստ APA-ի, այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, երբ ինքը ցանկանա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանում «գործնականում հարվածելու թիրախներ չեն մնացել»։

«Այս պատերազմը լավ է ընթանում։ Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք», – նշել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ հարվածները Իրանին ավելի մեծ վնաս են հասցրել, քան սպասվում էր։