Ֆրանսիան կեռապատկի Լիբանանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ հասցնելով այն 60 տոննայի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 11-ին ֆրանսիական TF1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Մենք որոշել ենք եռապատկել այս շաբաթ ժամանող օգնության ծավալը։ Լիբանանցիների համար նախատեսվում է 60 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սանիտարական պարագաների հավաքածուներ, հիգիենայի պարագաներ, ներքնակներ, լամպեր, ինչպես նաև շարժական բժշկական կետ», - ասել է Բարոն։
Նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ էական աջակցություն ցուցաբերել Լիբանանին:









