Foto

ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվել է Արգելապատնեշ-2026 զորավարժության նախապատրաստման հանդիպումը

ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվել է Արգելապատնեշ-2026 զորավարժության նախապատրաստման աշխատանքային հանդիպումը։ Քննարկվել են  զորավարժության նախապատրաստմանը, ռազմական բժշկության զարգացման և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանության ուղղությամբ Ռուսաստանի առաջնահերթությունների իրականացմանը, ինչպես նաև ՀԱՊԿ պաշտպանության և բուժապահովման ՌԽԲ-ի ձևավորմամբ զորավարժության ընթացքում հետազոտական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ այս կազմավորումը ստեղծվել է 2022 թվականին՝ հաշվի առնելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության փորձը COVID-19-ի դեմ պայքարում և նախատեսված է զորքերի բժշկակենսաբանական անվտանգությունն ապահովելու և զանգվածային վարակներին արձագանքելու համար։ Այն ներառում է մասնագետներ ՀԱՊԿ բոլոր պետություններից։ Անհրաժեշտության դեպքում կազմավորումը կարող է ծավալվել կազմակերպության անդամ պետություններից մեկի տարածքում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև վտանգավոր վարակիչ հիվանդությունների մասշտաբային և արագ տարածման դեպքում հավաքական արձագանքման ապահովմանը մասնակցելու նպատակով: