Բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հայտնել է, որ մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ։
Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քննարկումը կանցկացվի ժամը 14:00-ին։
Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր այն բուժաշխատողները և լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են թեմայով։ Մասնակցության համար անհրաժեշտ է կապ հաստատել «Բժշկի ձայն» նախաձեռնության ակտիվ անդամների հետ՝ հեռախոսազանգի կամ հաղորդագրության միջոցով։
Կոնտակտային անձինք են՝
Կարին Աղալարյան
Անուշ Պողոսյան
Գևորգ Գրիգորյան։
Գրիգորյանը նաև նշել է, որ քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին:









