Ռուսաստանցի դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը հաղթել է 2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի դասական սպրինտ մրցաձևում:
Հանդես գալով NS1 կարգում (տեսողության խանգարում ունեցող մարզիկներ)՝ նա եզրափակիչ մրցավազքը հաղթահարել է 3 րոպե 16,1 վայրկյանում: Բաղիյանի ուղեկցող-մարզիկը նրա ամուսին Սերգեյ Սինյակինն էր։
Բաղիյանը խաղերում Ռուսաստանի հավաքականին բերել է երկրորդ ոսկե մեդալը: Առաջինը նվաճել է լեռնադահուկորդ Վարվառա Վորոնչիխինան։
Ռուսաստանի մարզիկները 2014 թվականից ի վեր առաջին անգամ են պարալիմպիկ խաղերում հանդես գալիս ազգային խորհրդանիշներով: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի իրավունքները։ Պարալիմպիկ խաղերն անցկացվում են Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում մարտի 6-ից 15-ը:









