Մենք կարող ենք բանակցել Իրանի հետ։ Ըստ APA-ի, այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա չբացառեց Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը։
«Իրանցիները ցանկանում են բանակցել։ Դա հնարավոր է, ամեն ինչ կախված է պայմաններից։ Գիտեք, մենք պարտավոր չենք դրա մասին մանրամասն խոսել։ Բայց դա հնարավոր է», – նշեց Թրամփը։









