Իսրայելը չի պլանավորում զորքեր ուղարկել Իրան ցամաքային գործողության համար, շաբաթ օրը Fox News-ի եթերում հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
«Ոչ։ Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն զորքեր կուղարկի Իրան (ցամաքային գործողության համար – խմբ.)», – ասել է Հերցոգը՝ պատասխանելով Իրանում ցամաքային գործողության համար իսրայելական զորքերի հնարավոր տեղակայման մասին հարցին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը Իրան, եթե անհրաժեշտ լինի ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։









