ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևանի վրա «իրանական դրոնների հարձակումը»։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան կողմերին կոչ է արել առավելագույն խոհեմություն ցուցաբերել, զերծ մնալ չմտածված քայլերից և տարածաշրջանում նոր բաժանարար գծեր չստեղծել՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի․
«Նման լարված իրավիճակում չափազանց կարևոր է մանրակրկիտ ստուգել ցանկացած իրադարձության բոլոր հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրացման», – ասվում է հայտարարության մեջ:









