Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:
Քննարկել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում հակամարտության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մտադիր են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և հիմնականում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել այդ համագործակցության հետագա առաջխաղացման համար։
էրդողանը նշել է, որ Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին՝ մատնանշելով, որ ձգձգման դեպքում դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանային և գլոբալ կայունությանը:
Դեռ կան հնարավորություններ երկխոսության հիմք ձևավորելու համար, իսկ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը շարունակվում են, ասել է նա։









