2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 2 միլիոն 208 հազար 179-ի փոխարեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2025-ի նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել ադրբեջանցի 7 և 13.441 թուրք զբոսաշրջիկ։ Հիշեցնենք՝ գրել էինք, որ ՀՀ սահմանային անցման կետերով 2025-ին Թուրքիայից եկել էր 14.000 մարդ։
Խոսելով մյուս երկրների մասին հարկ է նշել, որ ԱՄՆ-ից 60.891 զբոսաշրջիկ իրենց համար զբոսաշրջային ուղղություն են ընտրել Հայաստանը նշված ժամանակահատվածում։ Հայաստանով են հետաքրքրված եղել նաև Բելառուսի 16.735 զբոսաշրջիկներ, Բելգիայի՝ 10.785, Գերմանիայի՝ 34.136, Իտալիայի՝ 22.669 զբոսաշրջիկներ և այլն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









