Foto

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Այս իշխանությունը ամեն կերպ փորձելու է ազդել ընտրությունների վրա՝ վարչական ռեսուրսների, ճնշումների և այլ մեխանիզմների միջոցով։

Սակայն մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի ընտրողը հասկանա այս պահի կարևորությունը և իր պարտքը կատարի՝ գնա ընտրատեղամաս։

Ընտրությունը ձևական գործողություն չէ. այն իրական հնարավորություն է իշխանափոխության և երկրի ապագան կերտելու համար։

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից»։