Foto

Հրդեհ «Երևան մոլում». աշխատակիցները տարհանվել են

Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում՝ «Երևան մոլում»։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Աշխատակիցները տարհանվել են։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել 09։57-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։