Foto

Խափանում է տեղի ունեցել Իրանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետում. քաղաքացիների մուտքը դադարեցվել է

Խափանում է տեղի ունեցել Իրանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետում. ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացիների մուտքը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ի թղթակիցը տեղից։

Սահմանափակումը կապված է ինտերնետ կապի խափանման հետ, որի պատճառով խաթարվել է մաքսային ձևակերպումների համակարգի աշխատանքը: Ըստ տեղեկությունների՝ անսարքությունները գրանցվել են ժամը 04:00-ի սահմաններում:  Ընդ որում, բեռնատար տրանսպորտի շարժը շարունակվում է։

Անցակետի աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետներն առայժմ չեն նշվում: