Փետրվարի 25-ին` ժամը 16։55-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։26-ին, մարվել՝ փետրվարի 26-ին՝ ժամը 02։08-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։









