Foto

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով

Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ։

Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը և օրացույցը նման այց չեն նախատեսում։