Foto

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 47/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan Teana» մակնիշի, «Opel Astra» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։