Foto

«Բարսելոնան» հրաժարվել է Յամալին 250 միլիոն եվրոյով վաճառել ՊՍԺ-ին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչպես է «Պարի Սեն Ժերմենը» փորձել կատալոնացիներից ձեռք բերել Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին երիտասարդ խաղացողի նկատմամբ ֆրանսիական ակումբի հետաքրքրության մասին։

«ՊՍԺ-ն երկու տարի առաջ մեզ 250 միլիոն եվրո առաջարկեց Լամին Յամալի համար։ Մենք մերժեցինք նրանց։ Նա 17 տարեկան էր, ոմանք կարծում էին, որ մենք խելագար ենք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:։

Լամինե Յամալը «Բարսելոնայի» ավագ թիմի անդամ է 2023 թվականի ապրիլից։ Իսպանացին իր նորամուտը նշել է 15 տարեկան և 290 օրական հասակում։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Բլաուգրանայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում խփել է 15 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։

168.am